Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալ յան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1844 –ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:
 
1927 –ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:
 
1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:
 
1935-վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):
 
1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:
 
1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբին, որը Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ է:
 
2001- «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:
 
2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:
 
2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
 
2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով:
 
2013- վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:
 
2015- դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով:
 
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:
 
2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
 
ԱՇԽԱՐՀ
 
1618 -Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան՝ ազատամտության համար:
 
1725-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:
 
1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:
 
1811 –ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:
 
1835- վախճանվել է ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալ յուկը:
 
1842 – զարդագործ Գուստավ Ֆաբերժեն Սանկ Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:
 
1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:
 
1878- Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի խաղ արհեստական լուսավորվածության պայմաններում:
 
1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան:
 
1883-վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:
 
1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը. մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
 
1906– վախճանվել է հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:
 
1909 -ֆրանսուհի Էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը:
 
1919 –ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծ Դորիս Լեսինգը:
 
1919 -Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած ՀարավԱրևմտյան սպիտակգվարդիական բանակին:
 
1926 –ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:
 
1938 -ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:
 
1943 –ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:
 
1975– «Վեներա-9» միջտիեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:
 
1978- տեղի է ունեցել Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:
 
1980 -Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված՝ Գալիլեյին դատապարտող վճիռը:
 
1982 -ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:
 
2001-վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:
 
2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:
 
2021 -Ռուսաստանի Ռյազան քաղաքի «Էլաստիկ» գործարանում վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:
 
2022 -Ջորջիա Մելոնին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Իտալիայի կառավարությունը: 
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest