Բայդենը Ալիևին կոչ է արել ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ադրբեջանական պետության ղեկավար Իլհամ Ալիևին այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները, հայտնում է ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» գործակալությունը, գրում է РИА Новости-ն։
«Ես ուրախ եմ տեսնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կայուն առաջընթաց են գրանցել խախաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շուրջ, որը կնորմալացնի երկու երկրների հարաբերությունները։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ավելացման համար:
Երբ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Բաքվի վրա COP29-ի համար, Դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու Ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք չեք զլանա օգտվել այս հնարավորությունից, և ես Ձեզ կոչ եմ անում այս տարի ավարտել համաձայնագրի շուրջ աշխատանքը»,- ասված է Ալիևին ուղված Բայդենի նամակում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live