Կանոնակարգը պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնենք Ադրբեջանն ինչ է անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս կանոնակարգն ամբողջությամբ հակասահմաադրական է, հակաօրինական է, ոչ մի կերպ չի առնչվում մեր ազգային, պետական շահերի պաշտպանության հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը։
Նա նշեց, որ նախօրեին այդ կանոնակարգի քննարկման ժամանակ ոչ մի հարցի պատասխան լիարժեք չտրվեց, խուսափողական պատասխաններ էին․
«Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Խոսել եք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, հիմա մենք վավերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վավերացնելու, առավել ևս կարող է վավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար»,- ասաց Ռուսատմյանն ու հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, չի մասնակցելու հարցի ոչ քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը;«Մենք վավերացնում ենք, ստանում է ներքին ուժ, Ադրբեջանը չի վավերացնում և ինչ է ստացվում։ Ասում եք՝ այլևս ոչինչ է սա։ Դե ուրեմն զրոյից պետք է սկսենք։Դուք ունեք վերջին շանս։ Մտցրել եք օրակարգ, գոնե պահեք օրակարգում այնքան ժամանակ, մինչև տեսնենք Ադրբեջանն ինչ է անում, նոր դրանից հետո արեք։ Չի վավերացնի, մի վավերացրեք, կվավերացնի վերապահումներով, անդրադարձեք վերապահումներին։ Սրա մասին է խոսքը։