Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել որպես փաստարկ բերել վարչատարածքային բաժանման օրենքը. Վարդանյանը՝ Սիմոնյանին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Այնուհետև նա դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նախ չհասկացա, ինչո՞ւ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ:  Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալե՛ն Սիմոնյան, ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել այդ փաստաթուղթը բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Բերեցիք հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնո՞ւմ:

3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, այս ներքին օրենքով է ճանաչվել: Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք ձեզնից բացի դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին:

Էդ ո՞նց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է  վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Այդ թուղթը, որ ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայոկոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք:

Դուք ձեզ հարց տվե՞լ եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել  այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր ԱԳ նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են  պատասխանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Խոսելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջների մասին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բարեբախտաբար, այս պետության հիմնադիրներն այնքան հեռատես են եղել,  այնպես են արել, որ այդ նախաբանը անփոխարինելի լինի, անգամ հանրաքվե դնեք, չեք կարողանա դա փոխել, միակ տարբերակը այս պետությունը լուծարելն է:

Դրա համար օլոմբա եք ֆռացել, բերել, այս մասկի շոուն կազմակերպել եք ու դրանով էլ չեն բավարարվում, ասում են՝ չէ ժողովուրդը պետք է ասի, որովհետև դուք այսօր կաք, վաղը չկաք:

Այսքանից հետո որեւէ մեկը կարող է գա, ասի՝ ադրբեջանական նարատիվներ եք տարածո՞ւմ:

Դուք գիտե՞ք, որ այն տարածքները, որոնք դուք հանձնել եք մայիսին, վարչատարածային բաժանման մասին  նույն օրենքով Հայաստան են: Գիտե՞ք։

Եթե այս օրենքը փաստարկ լիներ, որի վրա Ադրբեջանը կարող էր հենվել, ձեզնից առաջ դա կաներ: Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝  վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար, թե ոչ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School