Մետաղորսիչները փորձարկող էնտուզիաստները դաշտում հայտնաբերել են Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մետաղորսիչների՝ յոթ սիրահարներից բաղկացած խումբը մեկնել է Անգլիայի հարավ-արևմուտյան դաշտ՝ փորձարկելու համար իրենց նոր սարքավորումերը և պատահաբար բախվել է արծաթադրամների գանձերի թաքստոցին:
2584 հատ արծաթե փենիները, որոնք գնահատվել են 4,3 միլիոն ֆունտ, պարզվել է՝ Անգլիայում երբևէ հայտնաբերված ամենաթանկ գանձն է, գրում է The Guardian-ը։
Հողամասի սեփականատերը կստանա հասույթի կեսը, իսկ գանձը հայտնաբերած էնտուզիաստները մնացած կեսը հավասարապես կբաժանեն իրենց միջև։
Բարեգործական South West Heritage Trust կազմակերպությունը երեքշաբթի հայտարարեց, որ ձեռք է բերել մետաղադրամները ազգի համար խոշոր ֆինանսավորման շնորհիվ, ներառյալ Ազգային վիճակախաղի ժառանգության հիմնադրամը և Արվեստի հիմնադրամը:
Հայտնաբերված գանձը նոյեմբերի 26-ից կցուցադրվի Լոնդոնի Բրիտանական թանգարանում, այնուհետև կցուցադրվի ամբողջ Մեծ Բրիտանիայում, ներառյալ Բաթում, այն որտեղ հայտնաբերվել է, այնուհետև մշտական հանգրվան կգտնի Թաունթոնի Սոմերսեթ թանգարանում:
South West Heritage Trust-ն արծաթադրմաները բնորոշել է իբրև երբևէ հայտնաբերված ամենաուշագրավ գանձերից մեկը: Կազմակերպության տվյալներով՝ այն թվագրվում է Անգլիայի պատմության շրջադարձային պահից՝ սաքսոնականից նորմանական կառավարման անցման ժամանակ՝ Հասթինգսի ճակատամարտից անմիջապես հետո, և ըստ ամենայնի, հարավ-արևմուտքում Վիլհելմ Առաջինի դեմ ապստամբությունների ժամանակ թաքցվել է դաշտում:
Մետաղադրամների կեսը պատկերում է Հարոլդ Երկրորդին Անգլիայի վերջին թագադրված սաքսոնական թագավորին, իսկ կեսը պատկերում է Վիլհելմ Առաջինին: Գանձում երկու անգամ ավելի շատ Հարոլդ Երկրորդի պատկերով մետաղադրամներ կան, քան ավելի վաղ հայտնաբերվածների մեջ, և գրեթե հինգ անգամ ավելի շատ, քան Վիլհելմ Առաջինի պատկերով՝ նրա թագադրումից երկու տարի անց՝ 1066 թվականին թողարկված հայտնի մետաղադրամները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live