Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում «բոլոր նշանները ցույց են տալիս», որ կա մի խումբ, որը «պատրաստվում է հեղաշրջման»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով, նրանք, ովքեր Վրաստանում ծրագրում են հեղաշրջում, պատրաստվում են «կեղծ պատրվակ ստեղծել հետագա անկարգությունների համար»։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունները տեղյակ են երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մասին։ Կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նաև պնդել է, որ «երկրներից մեկի» բարձրաստիճան պաշտոնյան առաջարկել է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին (որը ղեկավարել է նախարարների կաբինետը 2021–2024 թվականներին) պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։
Ընդդիմությունը քննադատում է իշխանության մեջ գտնվող կուսակցությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքների ընդունման և «ԼԳԲՏ քարոզչության» արգելքի համար: Այս օրենքները պատճառ դարձան Վրաստանի՝ Եվրամիության կազմում ընդգրկվելու փաստացի կասեցման։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է երկիրը վերադարձնել «եվրոպական ուղի» և հայտարարել երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին։