Ռուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։
Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։
«Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է... Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել, ի՞նչ պետք է անենք։ Մենք ստիպված ենք այլ այլընտրանքներ փնտրել՝ ահա թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ նախագահը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live