Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։ Յուրաքանչյուր այդպիսի հատվածի...
Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման կետի մասով: Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց, ասելով նման բան չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանին։
«Խոսքն այս հոդվածի մասին է.
Հոդված 5
- Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»,- նշել է նա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live