Անկարայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է. «վնասազերծվել» է երկու ահաբեկիչ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ մայրաքաղաք Անկարայի մերձակայքի Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (Turkish Aerospace Industries, TUSAS) ձեռնարկությունում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է CNN Turk-ը։
Ըստ թուրք նախարարի՝ վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 22 մարդ։ Նա միաժամանակ հայտնել է, որ երկու ահաբեկիչները՝ կին և տղամարդը «վնասազերծվել են»։ Մատնահետքերի նույնականացման և անձերի ինքնության հաստատման գործընթացը շարունակվում է։
«Հենց որ դրանք հայտնի դառնան, կներկայացնենք նրանց ինքնությունը և տեղեկությունը, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է դրա համար պատասխանատու», - հավելել է Երլիքայան։
Անկարայի մերձակայքում չորեքշաբթի Turkish Aerospace Industries շտաբ-բնակարանում պայթյուն և հրաձգություն է եղել։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։
TUSAS-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար շարժիչներ արտադրող ձեռնարկություն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live