Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը հանգրվանել է «ազատ չհանդիսացողների» շարքերում. Freedom House

INTERNATIONAL NEWS

Քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների հետազոտության գծով Freedom House միջազգային ոչ առեւտրային կազմակերպության 2016 թվականի համար զեկույցում եւս Ադրբեջանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, ավելին` 7 կետով հետ է ընկել:

Freedom House կազմակերպության 2016 թվականի զեկույցը անվանվել է «Անհանգիստ բռնապետեր, երերուն ժողովրդավարություններ. գլոբալ ազատությունը ճնշման տակ է» ( Anxious Dictators, Wavering Democracies: Global Freedom under Pressure):

Զեկույցում ասվում է, որ աշխարհում նավթը էժանանալու հետ` ազատությունը քչանում է:

Նշվում է, որ աշխարհում նավթի արդյունահանման աճը Անգոլայից մինչեւ Ադրբեջան ռեպրեսիվ նավթապետություններում ընդհանուր բարեկեցության համար վտանգ է ստեղծել: Ծախսերը կրճատելու հարկադրվածությունից, կենսապայմանների անկումից եւ դրանց սոցիալական դժգոհություն ստեղծելուց վախեցած այդ ռեժիմների մեծ մասը հարձակման են անցել մարդու իրավունքների ակտիվիստների եւ այլ քննադատների վրա:

Զեկույցի «կեղծ կայունության որոնումներում» բաժնում ասվում է, որ 2015 թվականին Եվրասիայի պետություններում անցկացված ընտրությունների մեծ մասում ներկայացվել է «երկար ժամանակ իշխանության մեջ եղածների» հզորությունը:

Անկում ապրող տնտեսության եւ անվտանգության սպառնալիքների հետ առերեսված նման ռեժիմները մոբիլիզացվել են փոքր ինչ առողջ մնացած ընդդիմադիր եւ տարբերվող մտածողության դեմ:

Freedon House-ի զեկույցում տարիներ շարունակ 195 երկրների մեջ Ադրբեջանը մնում է ոչ ազատ երկրների շարքում: Նշվում է, որ Կովկասում ոչ ազատ միակ երկիրը Ադրբեջանն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Ազադլըգ»-ի` զեկույցում ասվում է, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի է` գտնվում է ոչ ազատ երկրների խմբում, որտեղ Ադրբեջանից վատ ցուցանիշներ նախկին խորհրդային հանրապետություններից ունեն միայն Ուզբեկստանը եւ Տաջիկստանը, իսկ Ռուսաստսանի, Բելոռուսի եւ Ղազախստանի ցուցանիշները շատ ավելի բարձր են Ադրբեջանից: Նույնիսկ Իրանի ցուցանիշներն են բարձր Ադրբեջանից: Ոչ ազատ երկրների մեջ ամենալավ ցուցանիշներն ունեն Բանգլադեշը եւ Հորանանը: 

Հետաքրքիր է, որ Տաջիկստանն ու Ադրբեջանը գտնվում են քաղաքական վիճակը նույնը ներկայացված երկրների բաժնի իրար հաջորդող տողերում: Այդ երկու երկրներում միեւնույն քաղաքական գործընթացներն են տեղի ունենում:

«Ադրբեջանում խիստ վերհսկողության տակ անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել քաղաքացիական հասարակության վրա ինտենսիվ հարձակումների մթնոլորտում: Ընտրություններն ավարտվել են ընդդիմության բոյկոտի պայմաններում իշխանության եւս մեկ անիմաստ հաղթանակով», -ասվում է զեկույցում: 

Քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների հետազոտության գծով Freedom House միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունը հունվարի 27-ին հրապարակած իր` «Ազատությունն աշխարհում 2016» զեկույցում 195 երկրների մեջ Ադրբեջանին դասել է 119-րդ տեղում: Զեկույցում 80 երկրներ համարվել են «ազատ», 50 երկրներում իրավիճակը ճանաչվել է «կրիտիկական»:

Մասնակի ազատ երկրներ են ճանաչվել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Բոսնիան եւ Հերցեգովինան եւ Վրաստանը, ազատ երկրներ` Խորվաթիան եւ Սերբիան:

Խիստ հատկանշական է, որ Freedom House-ի ներկայիս զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է մասնակի ազատ երկիր:

Ադրբեջանական minval.az իշխանամետ կայքն այդ առնչությամբ ընգծում է, որ միջազգային կազմակերպությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, ավելին` այն անվանում է ավելի ազատ եւ ժողովրդավարական, քան Ադրբեջանը:

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026