Չշփվող էր, գյուղի վերջում էր բնակվում մի կնոջ հետ. նոր մանրամասներ` Խաչփարում սպանվածի մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզում դաժանորեն սպանված 44-ամյա Վարդան Ա.-ի սպանության պաճառները դեռ անհայտ են։ Oragir.News-ը կապ հաստատեց Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Գաբրիելյանի հետ։ Վարչական ղեկավարի խոսքերով` սպանված տղամարդը 2 տարի է, ինչ բնակվում էր իրենց գյուղում, բայց թե որտեղից էր, ինքը տեղյակ չէ։
«Չշփվող մարդ էր, այդ իսկ պաճառով նրա հետ շփում գրեթե չենք ունեցել։ Հարևանները ասում էին, որ մի կնոջ հետ էր բնակվում։ Բայց ասում են, որ ամուսնացած եղել է։ Ապրում էին գյուղի վերջում։ Ջերմոցում են աշխատել։ Վերջին տեղեկություններով՝ դուրս շատ չեն եկել տարածքից։
Կարծես մեկուսացած լինեին»,-ասաց Խաչփարի վարչական ղեկավարը։
Թե ով է նրան սպանված հայտնաբերել, Արայիկ Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ նրա տանն են գտել մահացած, շտապօգնություն են կանչել, բայց չգիտի, թե ով, քանի որ իրեն էլ են ոստիկանությունից տեղեկացրել, որից հետո գնացել է դեպքի վայր։
Հետևեք մեզ՝ այստեղ