«Վահագն Խաչատուրյանը վախեցավ երևի, գիշերով ստորագրեց փաստաթուղթը». Բագրատ Սրբազան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարդը վախեցավ, գիշերով կամ առավոտյան վաղ ստորագրեց, որպեսզի այս գործողություններով իրեն չճնշենք, որպեսզի կանխի մեր գործողությունները»։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 25-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ ժամեր առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
«Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում։ Անկախ նրանից, այս շենքերում մարդիկ կան, թե՝ ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»,–նշեց Բագրատ Սրբազանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նախապես հայտարարելվել էր, որ պահանջելու են, որ նախագահը չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live