Դոլարն ու եվրոն թանկացել են
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 387.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.20 դրամ (աճել է 1.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.92 դրամ (աճել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.01 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում է 421-426 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.52-3.98 դրամով, վաճառվում է 4.03-4.49 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 420 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90-3.95 դրամով, վաճառվում է 4.03-4.05 դրամով:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live