Մայրն իր դստեր ածխացած մնացորդները հայտնաբերել է խանութի վառարանում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայում Walmart խանութի աշխատակցուհին իր հետ աշխատող դստերը գտել է վառարանում՝ առանց կենդանության նշանների։ Այս մասին գրում է People-ը։
19-ամյա Գուրիզմրան Կաուրի ածխացած մնացորդները հայտնաբերվել են Walmart-ի հացաբուլկեղենի բաժնի մեծ վառարանում: Տեղական իշխանությունները հայտնել են, որ հետաքննություն է սկսվել, բայց այն «բարդ» կլինի: Փուռը որոշ ժամանակով փակվել է։
Ոստիկանությունը դեպքից մանրամասներ չի հայտնում և խնդրում է աղջկա մասին սոցցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։ «Խնդրում եմ տեղյակ լինել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ շահարկումները նրա ընտանիքի, գործընկերների և սիրելիների վրա», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Կաուրը պատկանել է սիկհ կրոնին։
Երեք տարի առաջ նա մայրիկի հետ Հնդկաստանից եկել էր Կանադա։ «Գիտեք, դա բավականին ճնշող է։ Երիտասարդները գալիս են այստեղ ամեն տեսակի հույսերով և երազանքներով, նրանք քրտնաջան աշխատում են, իսկ հետո տեղի է ունենում դա», - ասել է նրա համայնքի ղեկավարը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live