Լուկաշենկոն անհնար է համարել, որ Բելառուսը կարող է մտնել Ռուսաստանի կազմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության՝ Ռուսաստանի կազմում մտնելու հարցը երբեք չի դրվել, քանի որ դա անհնար է և անիրագործելի, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Դուք ավելի փոքր եք, մենք ավելի մեծ ենք, իսկ մեր տնտեսությունն էս է, էն է։ Մենք էլի ձեզ կօգնենք, մտեք Ռուսաստանի կազմ։ Չի կարելի նման հարցադրումներ անել: Դա անհնար է և անիրագործելի»,-ասել է Լուկաշենկոն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում «Известия» թերթին տված հարցազրույցում:
«Վախենում եմ նույնիսկ ասել, որ դա պատերազմ է։ Բայց դուք տեսնում եք մեր հարաբերությունները [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Բազմաթիվ բանակցություններ, անձնական և այլ շփումներ: Մեր միջև երբեք նման հարց չի առաջացել»,-հավելել է Բելառուսի նախագահը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live