Ուկրաինայում ձերբակալվել են տելեգրամյան ալիքների ադմինիստրատորներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատորի, որոնք փորձել են խանգարել զորահավաքի անցկացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՈՒԱԾ-ի լրատվական ծառայությունը։
«ՈՒԱԾ-ն և ազգային ոստիկանությունը ձերբակալել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոի և հեղինակների, որոնք մտադիր էին խափանել զորահավաքը եւ հրապարակել Ուկրաինայի ԶՈՒ-ի գտնվելու վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հաղորդվում է, որ ձերբակալվածները սադրիչ ուղիղ եթեր են հեռարձակել և կեղծ տեղեկություններ են տարածել ուկրաինացի զինվորականների, մասնավորապես՝ տարածքային համալրման կենտրոնների աշխատակիցների մասին։
Նշվում է, որ Խմելնիցկիի շրջանում ձերբակալվել է 14 մարդ։ ՈՒԱԾ-ի տվյալներով ՝ նրանք տեղեկատվություն են հրապարակել տարածքային համալրման կենտրոնների և ազգային ոստիկանության աշխատակիցների գտնվելու վայրի և՝ տեղաշարժման երթուղիների մասին։ Մյուսները ձերբակալվել են Կիևում՝ Տելեգրամ ալիքներում բջջային անցակետերի տեղակայման մասին տեղեկություններ հրապարակելու համար:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live