Volkswagen-ի լեհական գործարանն անցել է արևային էներգիայի. լավ եղանակին արևային մարտկոցները լիովին բավարար կլինեն
ECONOMICSԼեհաստանի Վրզեսնա քաղաքում գտնվող Volkswagen Poznan գործարանն անցած սեպտեմբերի 27-ից անցել է 100 % արևային էներգիայի, գրում է ixbt.com-ը:
Տեղադրումը ներառել է 25000 արևային մարտկոց և ունի 15,2 ՄՎտ արտադրական հզորություն։ Լավ եղանակային պայմաններում արևային էլեկտրակայանը կարող է ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 100 %-ը։
«Վրզեսնայի գործարանի նոր ֆոտոգալվանային էլեկտրակայանը կարևոր քայլ է էներգիայի ամբողջական ինքնաբավության և կայուն ու էկոլոգիապես մաքուր արտադրության հասնելու համար», - ասել է Volkswagen Poznan-ի գործադիր տնօրեն Ստեֆանի Հեգելսը:
Այդ արևային էլեկտրակայանի առաջին փուլը Quanta Energy-ի հետ համատեղ շահագործման էր հանձնվել դեռ 2023 թվականին, մինչդեռ երկրորդ փուլն ավարտվել է վերջերս։ Օբյեկտը զբաղեցնում է 22 հեկտար տարածք և հանդիսանում է Եվրոպայի և ամբողջ Volkswagen խմբի խոշորագույն արևային էլեկտրակայաններից մեկը:
Նշենք, որ Volkswagen Group-ն իր առջև նպատակ է դրել մինչև 2040 թվականը դառնալ ածխածնային չեզոք իր բոլոր գործարաններում: Ներկայումս ծրագրվում են վերականգնվող էներգիայի հետագա ծրագրեր, ներառյալ լրացուցիչ 3,1 ՄՎտ արևային ֆերմա և 6,5 ՄՎտ հզորությամբ տանիքային էլեկտրաէներգիայի արտադրության համակարգեր ստեղծելու ծրագրեր: Միևնույն ժամանակ Volkswagen-ը սկսել է նաև հողմային տուրբինների տեղադրման գործընթացներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]