Սեքս եւ հղիություն․ հետեւանքները
LIFEՀղիանալուց հետո կանանցից շատերը փորձում են սեքսը հասցնել նվազագույնի, քանի որ կարծում են, թե դա կարող է վնասել փոքրիկին:
Մինչդեռ բժիշկներն ասում են, որ եթե կինն իրեն լավ է զգում, հղիությունը վտանգված չէ, ապա նա կարող է հանգիստ սեքսով զբաղվել ամբողջ 9 ամիսների ընթացքում` ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը:
Բանն այն է, որ սեքսը չի կարող վնասել երեխային, քանի որ նա ապահով կերպով «թաքնված» է: Ինչով է սեքսն օգուտ փոքրիկին: Հաճույք ստանալով սեքսից` կինն այդ հաճույքը «կիսում է» փոքրիկի հետ:
Մինչդեռ եթե մայրը ցանկանում է սեքսով զբաղվել, բայց իրեն զսպում է, նա նյարդային է դառնում, ինչը բացասաբար է ազդում երեխայի վրա: Երբ կինը գրգռվում է, ակտիվանում է արգանդում արյան շրջանառությունը, ինչի արևդյունքում փոքրիկին ավելի շատ է թթվածին հասնում:
Սեռական հարաբերությունների շարժը հաճելի է փոքրիկին, կածես թե նրան «օրորում են»: Սեքսի ընթացքում արգանդը «մարզվում է», ինչի արդյունքում ծննդաբերությունը անցնում է շատ ավելի հեշտ ու պակաս ցավոտ:



