«Hyundai»-ն բախվել է հողաթմբերին ու հայտնվել դաշտում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարագծոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վրեժ Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում Թալինի վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և հայտնվել դաշտում:
Ինպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող լճակում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն :
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, սակայն օրվա պատասխանատու հերթապահ քննիչի Արտակ Իսկանդարյանը հրաժարվում է գալ դեպքի վայր, ասելով, թե «ինքնավթար է, մեքենան տարեք բաժին, կգամ էդտեղ կզննեմ». լրիվ դարակազմիկ պատասխան քննիչի կողմից, ով պետք է զննությունը կատարեր հենց դեպքի վայրում, մինչդեռ արդեն, 2 ժամից ավելի է, հրաժարվում է բարեհաճել դեպքի վայր: