Արագածոտնի մարզում մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա տուժած. Shamshyan.com
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Վրեժ Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում Թալինի վարչական շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու քարերին և հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող լճակում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live