Որքա՞ն հարկ է վճարվել ՀՀ-ում ջրային ավազան թափվող վնասակար նյութերի համար. թվեր
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին ՀՀ-ում ջրային ավազան թափված և օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար վճարված հարկերի մասին։
2023 թվականին ջրային ավազան թափված աղտոտիչ նյութերի դիմաց հարկը կազմել է բնապահպանական ընդհանուր հարկերի 18.7%-ը, արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի դիմաց հարկը՝ 2.1%, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց հարկը՝ 68.9%, թափոնակուտակիչներում թափոնների տեղադրման դիմաց հարկը՝ 10.3%։
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե ՀՀ-ի ո՞ր մարզերն են ամենաշատ հարկը վճարել 2023 թվականին՝ ջրային ավազան թափված և օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար։
Ցանկը սկսենք մայրաքաղաք Երևանից։ Մայրաքաղաք Երևանում 2023 թվականին ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար վճարված հարկը կազմել է շուրջ 942 միլիոն 15 հազար դրամ, իսկ օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար՝ 70 միլիոն 829 հազար դրամ։
Արարատի մարզում 2023 թվականին ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար վճարված հարկը կազմել է 11 միլիոն 234 հազար դրամ, իսկ օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար՝ 13 միլիոն 104 հազար դրամ։
Կոտայքի մարզում 2023 թվականին ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար վճարված հարկը կազմել է 15 միլիոն 995 հազար դրամ, իսկ օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար՝ 13 միլիոն 345 հազար դրամ։
Սյունիքի մարզում 2023 թվականին ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար վճարված հարկը կազմել է 29 միլիոն 778 հազար դրամ, իսկ օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար՝ 3 միլիոն 987 հազար դրամ։
Ընդհանուր ՀՀ-ում 2023 թվականին ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար վճարված հարկը կազմել է 1 միլիարդ 26 միլիոն 441 հազար դրամ, իսկ օդային ավազան արտանետված վնասակար նյութերի համար՝ 116 միլիոն 174 հազար դրամ։
Աննա Սրապիոնյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live