Հաղորդավարուհի Յանա Դանիելյանն ինստագրամյան իր էջում խորհրդավոր հրապարակում է արել.

«Տպարանում …
Դեռ երեկ էր, երբ ինձ համար շատ մեծ կորստի արցունքներից խեղդվելով քնեցի։
Իսկ այսօր առավոտյան շուտ կանչեցին նոր ծնունդ ընդունելու։
Շատ տարօրինակ ու անկանխատեսելի բան է կյանքը, ինչքան էլ պլանավորես ՝ չես կարող իմանալ, որ վայրկյանին ինչ տեղի կունենա։
Էն ցավը, որը երեկ ապրեցի ՝ բառերով նկարագրելու չի։


Կան բացեր, որոնք հավերժ մնալու են բաց, բայց նույնիսկ իմ ամենամեծ ցանկության դեպքում ՝ ցավոք թե բարեբախտաբար, կանգ առնելու կամ թուլանալու իրավունք չունեմ։
Շարժվում ենք առաջ։ Բան չմնաց:
Շուտով…»:

Նշենք, որ օրեր առաջ էլ Յանան ցավալի լուր է հայտնել` իր սիրելի կենդանին այլևս չկա:

«Գնաց… Կյանքիս ամենաանտանելի գիշերն էր»,- հրապարակմանը կից գրել էրհաղորդավարուհին: