9-ամյա տղան հոսպիտալացվել է չորրորդ դասարանցիների կողմից ծեծի ենթարկվելուց հետո․ ՌԴ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենզայի դպրոցներից մեկում հինգ չորրորդ դասարանցիներ ծեծի են ենթարկել 9-ամյա տղային, հայտնում է PenzaInform-ը՝ վկայակոչելով նրա մորը։ Կնոջ խոսքով՝ երբ տուժողը դուրս է եկել դպրոցից, նրան հետեւել են հանդերձարանից։
Չորրորդ դասարանցիները մի քանի անգամ հարվածներ են հասցրել տղայի գլխին, իրանին, ոտքերին և աճուկի հատվածին։ Բժիշկները տուժածի մոտ ախտորոշել են քթի կոտրվածք և ուղեղի ցնցում։
Նշվում է, որ ուսումնական հաստատությունում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են չորրորդ դասարանցիների ծնողները և տուժածի մայրը։ Նա հայտարարել է, որ իր վրա բարոյական ճնշում է գործադրվել։
«Հանդիպման ժամանակ դպրոցի տնօրինությունը ցանկացել է լռեցնել իրավիճակը, որպեսզի այն դպրոցից այն կողմ չանցնի»,- ասել է կինը։
ՌԴ Քննչական կոմիտեն միջադեպի հետաքննություն է սկսել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live