Եղվարդ քաղաքում «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գագիկ Դավթյանին, ով 5 կգ-անոց գազաբալոնը լիցքավորել է նշված գազալցակայանում, դրել «Mercedes»-ի բենզախցիկը ու երբ ավտոմեքենայի շարժիչը միացրել է, գազի հոտ է զգացել, իջել է ավտոմեքենայից, նկատել է բեռնախցիկից դուրս եկող ծուխը ու բացել է այն, ինչից առաջացել է կրակի բոց, որի հետևանքով էլ կրակը վայրկյանական տարածվել է ավտոմեքենայով մեկ:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live