Կեսօրին երկու զոհի մասին էր հայտնի, այս պահին արդեն 4 զոհի մասին լուրեր կան. Իրանի խորհրդարանի պատգամավոր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կրած վնասների մասին տեղեկությունները իսկապես հակասական են, ինչպես այն ժամանակ, երբ Իրանը հրթիռային հարձակում ունեցավ Իսրայելի վրա, և միայն մի քանի օր անց հայտնի դարձավ, թե իրականում ինչ վնասներ էր կրել Իսրայելը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
«Մինչև կեսօր երկու զոհի մասին էր հայտնի դարձել, այս պահին արդեն 4 զոհի մասին հայտարարություն է տարածել Իրանը։ Ըստ երևույթին բոլորն էլ հակաօդային պաշտպանության զենքերի մերձակայքում են եղել։ Իսրայելը թիրախավորել էր ռազմական օբյեկտներ Թեհրանի շրջաններում, Խուզեստանում եւ Իլամում»,–ասաց Իրանի խորհրդարանի պատգամավորը։
Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Իրանում, Ռոբերտ Բեգլարյանը պատասխանեց.
«Իրանում մթնոլորտը լարված չէ, ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ կարող եմ ասել, որ արտարժույթի արժեքը վերջին 10 օրերի ընթացքում բարձրացել էր, սակայն երեկ գիշերվանից մինչև այսօր կրկին անկում է ապրել, ոսկու գինը նույնպես նվազել է։ Իրանի բորսան էլ վերջին 20 օրերի ընթացքում բացասական ցուցանիշներ էր գրանցում, սակայն երեկվանից արդեն դրական տեմպեր են նկատվում։
Հակաիրանական քարոզչության պատճառով, Իրանի հասարակությունը ավելի հուժկու հարվածի էր սպասում, և կարելի է ասել, որ գիշերվա հարվածից հետո մարդիկ այդ լարված սպասողական վիճակից դուրս են եկել»։
Հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստվում է պատասխան հարված հասցնել Իսրայելին, Իրանի խորհրդարանի պատգամավորը պատասխանեց.
«Թեև Իրանն իր վերջին հայտարարությամբ ասել էր, որ կարող է համապատասխան հակահարված տալ, սակայն վերլուծաբանների կարծիքով երկու կողմն էլ կփորձեն ավելի զգուշավոր լինել և չգնալ էսկալացիայի»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live