ՈւԵՖԱ-ն որակազրկել է 2 լեհ մրցավարների, ովքեր հարբած գողացել էին ճանապարհային նշան
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որակազրկել է լեհ մրցավարներ Բարտոշ Ֆրանկովսկուն և Տոմաշ Մուսիալին, ովքեր ոչ սթափ վիճակում գողացել էին ճանապարհային նշանը Լյուբլինում։ Այս մասին հայտնել է «BBC Sport»-ը։
Կասեցումը կտևի մինչև 2025 թվականի հունիսը։ Կազմակերպությունն ընդգծել է, որ դատավորները խախտել են պարկեշտ պահվածքի կանոններն ու վարկաբեկել ՈւԵՖԱ-ին, նաև սպորտն ընդհանրապես։
Միջադեպը գրանցվել է օգոստոսի 6-ին։ Դատավորները գողացել էին ճանապարհային նշանն ու դրանով քայլել դեպի առևտրի կենտրոններից մեկը։ Լեհական ոստիկանությունը նրանց ուղարկել էր սթափեցման կայան։
Մրցավարները պետք է սպասարկեին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Դինամո Կիև»-ի և շոտլանդական «Ռեյնջերսի» միջև հանդիպմանը, սակայն հեռացվել էին հանդիպման սպասարկումից։ Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live