Մերձմոսկովյան Պուշկինոյում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. ոստիկանությունը բերման է ենթարկել սադրիչներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձմոսկովյան Պուշկինոյում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. ոստիկանությունը բերման է ենթարկել ծեծկռտուքը սկսող երեք խուլիգանների, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի զրուցակցի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ չեն եղել։
«Հարևի գյուղի տղաները մեքենայով եկան մի աղջկա գործը պարզելու... ու կռիվ արեցին: Կրակոցներ չեն եղել, մոտակայքում հարսանյաց խնջույք է եղել, ճայթրուկներ են վառվել։ Համենայնդեպս, ոչ ոք չի դիմել հիվանդանոց։ Ոստիկանները բերման են ենթարկել երեք խուլիգանների»,- ասաց նա։
Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային շտաբը Telegram-ում հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով («Խուլիգանություն») քաղաքային այգում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով։
Միջադեպի հանգամանքները պարզելու հսկողությունը ստանձնել է Մոսկվայի մարզի դատախազությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live