Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները. ԱՊՀ գլխավոր քարտուղար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Դա համապատասխանում է ամբողջ ԱՊՀ-ի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին, կարծում է Լեբեդևը։
«Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հրվ. Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում: Այդ ժամանակ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները», - ասել է Լեբեդևը:
Ըստ նրա՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Երևանից, և՛ Բաքվից։
«Առաջարկները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Կասպից ծովի մյուս հարևաններին՝ Թուրքմենստանին, օրինակ՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։