Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկն ավարտվել է. հայտնի է հաղթող ուժը
INTERNATIONAL NEWSՎրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկն ավարտվել է, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
3111 ընտրատեղամասերից 3110-ի քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,92%-ը։
Ընդդիմադիր չորս կուսակցությունները ստացել են ընդհանուր ձայների 37,78 տոկոսը.
- «Փոփոխության կոալիցիա» – 11,04%
- «Միասնություն-համազգային շարժում»՝ 10,16%
- «Ուժեղ Վրաստան» – 8,81%
- «Գախարիան Վրաստանի համար է»՝ 7,77%
Մեկ տեղամասում քվեարկության արդյունքները չեղարկվել են: Խոսքը Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի մասին է, որտեղ քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են տեղի ունեցել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



