Վիկտոր Օրբանն այսօր կժամանի Թբիլիսի. կհանդիպի Կոբախիձեի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը այցով կժամանի Վրաստան, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է newsgeorgia-ն:
Վրաստանի իշխանություններն Օրբանին համարում են Եվրոպայում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը։
Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։
«Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», - հայտարարել էր Հունգարիայի վարչապետը։