Ինչ փոփոխություններ են կատարվել խոշոր հարկատուների առաջին տասնյակում
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊԵԿ-ը հաղորդում է, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով:
ՊԵԿ կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկատուների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկատուների ցանկը համեմատեցինք նախորդ տարի հրապարակված առաջին տասնյակի հետ, որտեղ ընդգրկված էին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ Տոբակոն», «Մոբայլ սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, Ամերիաբանկը, Արդշինբանկը, «Սի Փի Էս»» էներգի գրուպը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը և «Ջեյ Թի Այ» Արմենիան:
Այս տարվա առաջին տասնյակում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Մոբայլ սենթր Արթ»-ը, «Գրանդ Տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Փրիթի Ուեյ»-ը, «Ամերիաբանկ»-ը, «Սի Փի Էս»» էներգի գրուպը, «Ֆիլիպ Մորիս» Արմենիան, «Վիվա Արմենիա»-ն, «Սիթի» ընկերությունը:
Ինրպես տեսնում ենք՝ առաջին տասնյակում են հայտնվել ծխախոտի մեծ ներկրող եւ արտադրող «Ֆիլիպ Մորիս»-ը, ՎիվաՍելլի իրավահաջորդ «Վիվա Արմենիա»-ն եւ «Սիթի»-ն։