Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամոթ մեզ, որ հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտված չէ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վազգեն Սարգսյանի տարիներ առաջ ասած խոսքը, որ «Մեղրին մի օր պայթելու է Երևանում», չգիտեմ մարգարեական ասեմ, թե՝ արդիական, բայց հիմա հասկանում ենք ավելի առարկայական։ Թե՛ Սպարապետը և թե՛ Կարեն Դեմիրճյանն ակնհայտ ինչ որ ծրագրերի խանգարում էին։ Դա էր պատճառը, որ նրանք պետք է հեռացվեին ասպարեզից։ Այդ ահաբեկչական ակտը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ էր։ Տրամաբանորեն մտածելով, որ եթե այդ ահաբեկչությունը դեմ էր մեր պետականության շահերին, ապա նրանք երկուսն էլ պետականամետ քաղաքական գործիչներ էին»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Արմինե Հայրապետյանը։ 

Մեր զրուցակիցը մեջբերում է նաև Վազգեն Սարգսյանի վերաբերմունքն Արցախի հարցի, այդ տարիներին վիճելի խոսույթ դարձած Սյունիքի մարզի ճանապարհների հանդեպ։ 

«Ես չեմ կարող ասել, եթե հիմա ողջ լինեին Սարգսյանն ու Դեմիրճյանը, ինչպիսի՞ լուծում կտրվեր Արցախի կորստի ու ՀՀ զիջվող տարածքների հարցին։ Քանի դեռ բացահայտված չէ ահաբեկչությունը, թե ովքե՞ր էին կանգնած Հունանյան եղբայրների թիկունքում, ի վերջո ո՞ր երկրի ծրագիրն էր դա, ես դեռ շարունակում եմ մտածել, որ այդ մարդիկ նույնիսկ հետմահու, դեռևս շարունակում են խոչընդոտել  որոշ ծրագրերի, որոնք դեմ են ՀՀ պետական շահին»,-ընդգծում է նա։ 

1999 թվականին ազատամարտիկ Սերոբ Բունիաթյանը 30 տարեկան էր։ Նոր էր ամուսնացել։ Իր խոսքով՝ շատ նպատակներ ուներ հայրենիքի հետ։ Ահաբեկչությունը փոխեց ամեն ինչ։

«Կնոջս հետ որոշում կայացրեցինք՝ պսակադրվել ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում։ Ամուսնացանք ու սկսեցինք ապրել Երևանում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ոչ միայն քաղաքական կյանքը փոխեց, այլ այդ օրվանից սկսվեց մեր երկրի հետընթացը, գլխատվեց Հայաստանի Հանրապետոթյունը և սկսվեց գահավիժման փուլը։ Այսօրվա պես եմ հիշում այդ օրը։ Այն ժամանակ էլ կային իրավիճակին անտարբեր մարդիկ։ Բայց մենք  ազատամարտիկներով խումբ էինք կազմել, հասել Ազգային ժողովի շենք։ Իմանալով, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը չկան, դա ինձ համար թիկունքից հարված էր։ Առաջին բանը, որ անցել է մտքովս՝ սահման մեկնելն էր»,-ասում է ազատամարտիկը։ 

Նրա համոզմամբ՝ Հայաստանի թուլացումը և Արցախի հանձնման ծրագրի հիմքը դրվել է այդ օրը։ 

«Անկեղծ, ես էլ չգիտեմ, թե ո՞ր երկրի պատվերը կարող էր լինել, բայց ամոթ մեզ, որ հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտված չէ։ Հիմա ի՞նչ ունենք։ Արցախը մեր տան դուռն էր, մեկ տարի է արդեն, որ մեր տունը դուռ չունի, իսկ երկրի հոգևոր-մշակութային արժեքները փոխարինվել են ստամոքսային արժեքներով ու մենք շարունակում ենք գահավիժել»,-եզրափակեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School