Yerevan, 01.November.2026,
00
:
00
BREAKING

Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանում հայտնվեն ամերիկյան բազաներ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

anna-news.info-ն գրում է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը կարող է Հայաստանի համար ավարտվել նույնքան տխուր, որքան եղել է անցյալ դարում Անգլիայի և Ֆրանսիայի հետ: Նաև դա են հաստատում Վրաստանի և Ուկրաինայի վերջին օրինակները։ Վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է օգտագործել իր երկրի տարածքը ՆԱՏՕ-ի երկրների ավիաբազաների կառուցման և տեղակայման համար։ Գերմանիայի հակազդեցության պատճառով, որը վախենում է դրանց նկատմամբ Իրանի և Ռուսաստանի սպառնալիքներից, առաջարկը դեռ չի ընդունվել, բայց որոշվել է Հայաստանում ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն ՆԱՏՕ-ի հրահանգիչներով։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է ինչպես ադրբեջանական, այնպես էլ այլ աղբյուրներից:
 
Ըստ The Wall Street Journal-ի, Նիկոլ Փաշինյանը դեռ այս տարվա ամռանը նախնական հավանություն է տվել ամերիկյան զորքերի տեղակայմանը ռուսական բանակի հեռանալուց հետո ազատված բազաներում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը 65 մլն դոլար է հատկացրել Երևանին, իսկ Եվրամիությունը՝ 10 մլն եվրո։ Այդ միջոցների մի մասը կուղղվի ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն: Բացի դա, Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կվերահսկի այդ գործընթացը։ Ակնհայտորեն այս կերպ Փաշինյանը ցանկանում է պաշտպանվել Ադրբեջանից, որը, ստանալով Ղարաբաղը և վերադարձնելով 1992 թվականին հայկական բանակի կողմից գրավված Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ չորս գյուղերը, չի պատրաստվում կանգ առնել։ Հիմա Բաքվում ցանկանում են ստանալ ՀԽՍՀ տարածքում ստեղծված և նույն 1992 թվականին կորցրած անկլավները, բայց իրենք ամենևին էլ չեն ցանկանում վերադարձնել հայկական Արծվաշեն անկլավը:
 
Հարավային Կովկասի քաղաքական ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն բացատրել է, որ Երևանի առաջարկվող անկլավների փոխանակումն անազնիվ է, որովհետև Արծվաշենը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ ադրբեջանական անկլավները հնարավորություն են տալիս վերահսկել Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհները, ուստի այնտեղ պետք է զորքեր տեղակայվեն։ Եվ սա դեռ ամենը չէ: Իր երկրի և Թուրքիայի միջև հայկական Զանգեզուրով ուղիղ կապի կազմակերպման հարցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեք տարի առաջ ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» կկառուցվի՝ «Հայաստանն ուզի, թե ոչ. եթե չուզի տալ, մենք ուժով կվերցնենք»: Բացի այդ, նա պնդում է, որ «պատմական ադրբեջանական հողեր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի ներկայիս տարածքը»։ Հիմա Փաշինյանը կարող է ասել, որ Ալիևը վախեցավ ամերիկացիներից և համաձայնեց հետաձգել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
 
Այնուամենայնիվ, դրանից չպետք է առանձնապես ուրախանալ: Նախ՝ որովհետև «հետաձգելն» ու «հրաժարվելը», ինչպես ասում են Օդեսայում, երկու շատ տարբեր բաներ են։ Երկրորդ հերթին՝ այն պատճառով, որ ամերիկացիները (իսկ մինչ այդ՝ անգլո-ֆրանսիացիները) իրենց վասալներին նման «հաղթանակներ» երբեմն թույլ են տալիս, որից հետո նորից շտապում են նրանց գցել կրակի մեջ, իսկ վերջիններս, որքան էլ զվարճալի է, բայց զարմանում են, թե ինչո՞ւ իրենց դեն նետեցին։ Դա հայերը մյուսներից լավ գիտեն։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո ֆրանսիացիները գրավեցին թուրքական տարածքները Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հյուսիսում: Ընդ որում, այդ օկուպացիային մասնակցել էր Հայկական լեգեոնը ֆրանսիական բանակի կազմում, և արդյունքում նախկինում վտարված 170 հազար հայեր վերադարձել էին իրենց տները։
 
Հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի զորքերի հետ մարտերը տարբեր հաջողություններով էին ընթացել, բայց արդյունքում տնտեսական զիջումների դիմաց ֆրանսիացիները լքեցին գրաված տարածքները, իսկ հայերը երկրորդ անգամ արտաքսվեցին։ Հայաստանի հյուսիսում ևս իրադարձությունները նույն կերպ են ծավալվել։ Հայաստանը գայթակղվել էր Փոքր Ասիայի իր պատմական տարածքների վերադարձով, բայց երբ փորձեց գրավել դրանք և պարտություն կրեց, ոչ մի օգնություն չստացավ։ Փարիզը և Լոնդոնը անտեսեցին Հայաստանի կառավարության հորդորը՝ ուղղված «ողջ քաղաքակիրթ մարդկությանը»։ Արդեն մեր օրերում նույն կերպ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվեցին: Այս պահին նույն ճանապարհով է գնում նաև Ուկրաինան։ Անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որին ոչ մի կերպ չի կարելի Ռուսաստանի կողմնակից համարել, տխուր խոստովանել է, որ «Ռուսաստանի դարպասների տակ ՆԱՏՕ-ի հաչոցն էր, որ Կրեմլի առաջնորդին դրդեց համապատասխան արձագանքի»:
 
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աստիճանաբար սկսել է ընդլայնել ՆԱՏՕ դաշինքը Կրեմլի նախկին վասալների և տապալված խորհրդային հանրապետությունների հաշվին։ Թեև ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը այն ժամանակ խորհրդային ղեկավարության հետ հանդիպումներին տվել էր «երկաթե երաշխիքներ», որ «ՆԱՏՕ-ի զորքերը ոչ մի թիզ դեպի արևելք չեն առաջանա», բայց... Մի խոսքով, Կրեմլը հանդուրժեց Արևել յան Եվրոպայի ու Բալթյան երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, սակայն Վրաստանում ու Ուկրաինայում հաչոցներին դիմանալու համբերությունը սպառվեց։ Ուստի, կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, եթե Հայաստանում հայտնվեն ամերիկյան բազաներ, և այնտեղից սկսեն անօդաչու թռչող սարքեր թռչել դեպի Կովկաս։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice