Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «2-րդ Ուկրաինայի». Օրբան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «երկրորդ Ուկրաինայի». այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ պաշտոնական հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։
«Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ մտնելու ձեր ցանկությունը։ Մենք ողջունում ենք, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրաինտեգրման իր ցանկության համատեքստում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի»,- նշել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանի խոսքով՝ Վրաստանում ընտրություններն անցել են «ազատ և արդար», և ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, սակայն Վրաստանի կառավարության կաբինետը «չպետք է ուշադրություն դարձնի» դրանց:
«Եթե լիբերալները հաղթեին, ապա ամբողջ Արևմտյան Եվրոպայում կտարածվեր որպես ժողովրդավարություն իր լավագույն ձևով, բայց հիմա, քանի որ պահպանողական ոգին է հաղթել, Եվրոպայում արդեն վիճում են», - ասել է Օրբանը: