Երեկ ՔՊ-ում «իրար են կերել»․ ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՔՊ-ականները երեկ պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախատեսված նիստում բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։
Ինքը՝ Քոչարյանն ու մյուս ՔՊ-ականներն այսօր ձևացրին, թե որևէ բանից տեղյակ չեն, նման օրակարգ չկա, և որ պետք է ճշտել, թե ով է այդ տեղեկության աղբյուրը։ Թեպետ՝ Անդրանիկ Քոչարյանը բերանից «թռցրեց», թե՝ «եթե հարցը բարձրացված է, կարելի է քննարկել»։
Իրականում, MediaHub-ի աղբյուրներն ասացին, որ երեկ պետբյուջեի նախագծի քննարկումից հետո ԱԺ-ում ՔՊ-ականների միջև թեժ քննարկում է եղել, ասացին՝ «էլի իրար են կերել», ընդ որում՝ «իրար ուտելու» թեման նաև հենց Անդրանիկ Քոչարյանի հարցով է եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ քննարկմանը չի մասնակցել։
Երեկ բոլորը սպասում էին, որ Փաշինյանը պետք է գա, բայց նա այդպես էլ չեկավ։ Փոխարենը, բյուջեի քննարկումից հետո երկար ժամանակ շենքում են եղել ՔՊ վարչության ուժային բլոկից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նաև արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, որին սպասարկող մեքենան մինչև վերջին պահը դեռ խորհրդարանի բակում էր, անգամ Պապիկյանի գնալուց հետո։
Նշենք, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանից խուլ դժգոհություն է եղել միշտ, բայց դա չեն բարձրաձայնել, բայց տեսնելով, որ Քոչարյանը գնալով փորձում է ընդլայնել իր ազդեցությունը թիմում՝ ՔՊ-ականների մյուս թևերը, որոնք Քոչարյանի թիմից չեն կամ նրա անմիջական կուրացիայի ներքո չեն ու չեն ուզում հանդուրժել «ծերուկի» իմպերիալիստական ամբիցիաները, որոշել են նրա ոտքի տակը ևս փորել։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի ներսում Քոչարյանի հակառակորդ բևեռից է համարվում հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ևս իր թիմով ներքին հակասություն ունի Անդրանիկ Քոչարյանի հետ, մեղմ ասած՝ երկուսն էլ իրար տանել չեն կարողանում։ Հիմա ՔՊ-ում սպասում են Նիկոլ Փաշինյանի «դաբռոյին», որ անցնեն Քոչարյանին «գծերից գցելու» սուրբ գործին։
Վահե Մակարյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live