Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ
SPORTԴորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը 30-ամյա աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, փոխանցում է Kicker-ը:
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը: Կողմերը որոշել են եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը: Պիշչեկը «Բորուսիայում» հանդես է գալիս արդեն 6-րդ մրցաշրջանը: 210 խաղում նա խփել է 10 գոլ, կատարել է 43 գոլային փոխանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Պիշչեկը մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է հինգ արդյունավետ փոխանցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



