Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ԱՄՆ մեկնելուց հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում և իր երկրպագուների հետ կապը փորձում էր պահել սոցիալական էջերի միջոցով, սակայն վերջին ամիսներին Շուշաննայի ակտիվությունը նկատելիորեն նվազել էր։
Իսկ դա առաջացրել էր մեծ հետաքրքրություն և անհանգստություն, թե ինչ է պատահել դերասանուհին։
Երկարատև լռությունից հետո՝ երեկ Շուշաննան կիսվել էր ինստագրամյան սթորիով և խնդրել էր օգնություն։
Նրա մտերիմներից մեկի համար արյուն է պետք, և Շուշաննան տվյալներ էր տեղադրել՝ խնդրելով տարածել։
«Մեր Հայկ, ամեն ինչ լավ ա լինելու»,-գրել էր Շուշաննան հրապարակմանը կից։