ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ադրբեջանական սահմանին ֆրանսիական հետախուզություն տեղակայելու»՝ Բաքվի կեղծիքներին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայություններ անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։
«Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։
Նախօրեին ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի այցը ՀՀ Ներքին Հանդ գյուղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դժգոհությունն էր առաջացրել։ Այցից նաև կադրեր էին հրապարակել այցից՝ նշելով, թե այնտեղ, իբր, «ֆրանսիական հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են տեղակայվում»։