ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Օդանավն ընկել է Ատլանտյան օվկիանոսը, մեկ այլ ինքնաթիռ վթարվել է Սինայի թերակղզու շրջանում. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ԱՄՆ-ում և անգլախոս այլ երկրներում՝ Հելոուին, Ռուսաստան՝ Սուրդոթարգմանիչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1817- վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին:
1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:
1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը:
1895- երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ:
1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը:
1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:
1958- բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:
1978-վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:
1986– ծնվել է ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
2006-Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայազգի Յուրի Ջորկաեֆֆը թողել է ֆուտբոլը:
2008- վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
2011- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:
2018-նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։
2019- հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ և հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուների։
2020-Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ:
2022- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել:
ԱՇԽԱՐՀ
475 -Արևմտյան Հռոմեական Կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել:
1517– Մարտին Լյութերն իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և սկիզբ դրել ռեֆորմացիային:
1589 -գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը, որին անվանում էին «Բեդբուրգյան սատանա»:
1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը:
1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը:
1887 -ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:
1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1892 – ծնվել է ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալ յոխինը:
1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:
1905 -ստեղծվել է Մարկովյան հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկով յան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի):
1922 –ծնվել է ռուս խորհրդային դերասան Անատոլի Պապանովը:
1922 -Մուսոլինիի սևշապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով. պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը, սկիզբ է դրվել ֆաշիստական իշխանությանը:
1941- ԱՄՆ-ում տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվել է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը:
1943 -Կարմիր բանակի սպառազինության մեջ պաշտոնապես ընդունվել է ԻՍ-2 ծանր տանկը. ԻՍ կրճատումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:
1956 - Սուեզի ճգնաժամի ընթացքում Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսել են Եգիպտոսի ռմբահարումը՝ ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը:
1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:
1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են սինքխ հավատքի նրա երկու թիկնապահները:
1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինին:
1999- EgyptAir ընկերության SU-GAP օդանավը ընկել է Ատլանտյան օվկիանոսը. զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձինք:
2000- կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը:
2007 -պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլյատի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է, իսկ ավելի քան 50-ը ստացել են վնասվածքներ:
2011- աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է յոթ միլիարդի օր:
2015 -Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձինք զոհվել են:
2018 -Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:
2020 -վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ'Քոններին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում