ԱՄՆ-ը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի, իսկ Զելենսկին կսպանվի. նախկին արտգործնախարար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը ռուսական լայնամասշտաբ ներխուժման նախօրեին վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի։ Արևմուտքում ենթադրում էին, որ ռուսները Վլադիմիր Զելենսկիին կսպանեն, ուստի Ուկրաինայի նախագահին խնդրել էին տեսակտակ ձայնագրել։
Նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, որն այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2024 թվականի սեպտեմբերը, դրա մասին պատմել է Օլգա Կոշելենկոյի «USA-UA: Cекретні файли Білого дому» («ԱՄՆ-Ուկրաինա. Սպիտակ տան գաղտնի փաստաթղթերը» ) նախագծում։
Կուլեբան պատմել է, որ Մյունխենում անցկացված համաժողովում փոխնախագահ Քամալա Հարիսը Զելենսկիին խորհուրդ է տվել պատրաստվել վտարանդի կառավարության ստեղծմանը, ինչպես նաև ռազմական լուծումներ փնտրել՝ Ուկրաինային պարտիզանական պատերազմի նախապատրաստելու համար, հաղորդում է ТСН-ը։
Կուլեբան հիշեցրել է, որ փետրվարի վերջին օրերին՝ ներխուժումից առաջ իրեն առաջարկել են Կիև չվերադառնալ։
«Մի մարդ՝ Ուկրաինայի մեծ ընկերը, ինձ հաղորդագրություն ուղարկեց, և երբ ես ասացի, որ վերադառնում եմ, նա ասաց. «Անհրաժեշտ է, որ Զելենսկին տեսագրություն անի», - հիշում է նախկին նախարարը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live