Իսպանիայում զոհերի թիվն ավելացել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում զոհերի թիվը հասել է 158-ի: Նրանից 155-ը զոհվել են Վալենսիա նահանգում։
Լրատվամիջոցների տվյալով՝ իշխանությունները որոշում են կայացրել Վալենսիա ուղարկել արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման ևս 500 աշխատակիցների: Ավելի վաղ տարածաշրջան է ուղարկվել տվյալ ստորաբաժանման 1200 զինծառայող։
Նշվում է նաև, որ լուրջ վնաս է հասցվել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով փակվել է ավելի քան 60 ճանապարհ:
Վալենսիա նահանգում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այժմ շուրջ 40 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնում:
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: