Թբիլիսին մտադիր չէ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը և վերացնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ սահմանափակումները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխող «Վրացական երազանքը» մտադիր չէ չեղարկել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: ըստ «Новости-Грузия»-ի՝ դրա մասին այսօր անցկացված ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն»։
«Ոչ. Սա ձեզ չի գոհացնի, բայց մենք այն հետ չենք կանչի»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Մդինարաձեն խոստովանել է, որ օրենքի շնորհիվ իշխանություններին հաջողվել է խորհրդարանական ընտրություններից առաջ չեզոքացնել բողոքի ներուժը։
«Եթե այս օրենքը չլիներ, (...) հենց այս պահին տասնյակ հազարավոր մարդիկ կկանգնեին Ռուսթավելիի վրա և այստեղ ամեն ինչ տակնուվրա կանեին, բայց այդ էներգիան էլ մարեց»,-նշել է նա։
Քաղաքական գործչի կարծիքով նման վախճան եղավ այն պատճառով, որ իրենց հակառակորդները հասկացել են, որ «կեղծ բողոքի օգնությամբ անհնար է հասնել կեղծ արդյունքների»։ Ըստ նրա՝ և՛ օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և՛ «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքը «վրաց ժողովրդի մեծամասնության համար օրինակարգ են»։
Նա հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրենքը։
«Դրանք եվրոպական արժեքներ չեն, երբ մեզ ԼԳԲՏ օրենքը վերացնելու կոչ են անում։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան (...), և նրանք կհասկանան, որ ավանդական, քրիստոնեական, ազգային արժեքները՝ հիմնված իրենց երկրի իրական մտածելակերպի վրա, եվրոպական շատ երկրներում ավելի արժևորվելու են, քան այսօր, և Վրաստանին ոչ ոք չի համարձակվի կոչ անել չեղյալ համարել թափանցիկության մասին օրենքը, չեղյալ համարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը, մի բան, որը ինքներս չենք համարձակվի անել»,-եզրափակել է Մդինարաձեն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live