Երկինք տանող աստիճան սուր զգացողությունների սիրահարների համար
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուր զգացողությունների սիրահարները կարող են խտղտել իրենց նյարդերը՝ բարձրանալով ավելի քան 1 500 մետր բարձրություն տանող աստիճանով։
Նոր ատրակցիոնը Ցիսին լեռան վրա՝ Via Ferrata-ն, որն ստեղծել է Չինաստանի հետազոտական ասոցիացիան, գտնվում է վիթխարի բարձրությունում՝ 1 500 մետրի վրա երկու ժայռերի վերեւում։
Ակրոֆոբիա առաջացնող տեսահոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես են համարձակները բարձրանում այդ երկնային աստիճանով, որը բոլոր կողմերից շրջապատված է խոր կիրճերով։
Անվտանգության համար Via Ferrata-ի այցելուները հագնում են սաղավարտներ եւ վերելքի ժամանակ կապվում աստիճանին ապահովագրող փոկով։
Ներկայում ատրակցիոնը բաց է միայն ԶԼՄ ներկայացուցիչների եւ ինֆլյուենսերների համար, բայց նախատեսվում է, որ հասանելի կդառնա հանրությանը երկու շաբաթ հետո։ Տոմսերը կարժենան ավելի քան 100 դոլար։
Չինաստանում կան բազմաթիվ ատրակցիոններ, որոնք ակրոֆոբիա են առաջացնում, ներառյալ ապակե կամուրջը Չժանցզյացզե Մեծ քարայրում, որտեղ կարելի է ճոպանով թռիչք կատարել 260 մետր բարձրությունից՝ աշխարհում ամենաբարձր թռիչքը հետիոտների կամրջի վրա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live