Ռուսաստանը Թուրքիային անհայտ վիրուսի վերաբերյալ հարցում է ուղարկել ռուս տուրիստների բողոքների հետ կապված
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռոսպոտրեբնադզորը» հարցում է ուղարկել Թուրքիայի առողջապահության նախարարությանը, որպեսզի անհայտ վիրուսի մասին տեղեկություն տրամադրեն զբոսաշրջիկների բողոքների հետ կապված, իրավիճակը վերցվել է հսկողության տակ։ Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները վերահսկողության տակ են վերցրել տեղեկությունները թուրքական Բելեքում ռուսաստանցի զբոսաշրջիկների զանգվածային բողոքների մասին։ Գերատեսչությունը տեղեկություն է խնդրել ընթացիկ իրավիճակի մասին «Ռոսպոտրեբնադզորի» եւ Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ զբոսաշրջիկների առողջության պահպանման եւ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում գործող փոխըմբռնման հուշագրի համապատասխան»,- նշել է հաղորդագրությունում։
Փաստաթղթով նախատեսված են օպերատիվ ինֆորմացիայի փոխանակում եւ աջակցություն համաճարակաբանական հետաքննության անցկացման հարցում՝ վարակների առաջացման դեպքում։
«Ռոսպոտրեբնադզորում» հիշեցրել են, որ որպես կանխարգելման միջոց անհրաժեշտ է հետեւել անձնական հիգիենայի կանոններին, խմել շշալցված կամ եռացրած ջուր, խուսափել շնչական եւ աղիքային վարակներ ունեցող մարդկանց հետ շփումներից։
Ավելի վաղ մի շարք թելեգրամ ալիքներ տեղեկացրել էին Sirene Belek հյուրանոցում հիվանդացության բռնկման մասին, նաեւ նշվել էր, որ երկու երեխա վարակվել է Կոկսակի վիրուսով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live