Սպանություն Մեղրաշենում. ոստիկանությունը հսկողություն է սահմանել․ Euromedia24.com
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Euromedia24.com-ը գրում է․
Այսօր սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղում։
Euromedia24.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 2-ին Ժ.19.21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գուրգեն Հարությունի Քերոբյանը 1996թ.ծնված, իր «Օպել» մեքենայով Մեղրաշեն գյուղից «Արթիկ Բ/Կ» բուժօգնության է տեղափոխել 1994 թվականին ծնված, Մեղրաշեն գյուղի բնակիչ Գևորգ Արտավազդի Գևորգյանին որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ»։
Արթիկի ոստիկանության պետ Ադամյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ.19.00-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Արգիշտի Սամսոնի Ավետիսյանը, ով տառապում է «շիզոֆեկտիվ խանգարում քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, կտրող ծակող գործիքով հարվածել է Գ.Գեվորգյանի թիկունքին:
Ա.Ավետիսյանը ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին։
Վերջինիս անձնական խուզարկությամբ վերարկուի ձախ գրպանից հայտնաբերվել է ընդհանուր 18սմ երկարությամբ ծալովի դանակ:
Այս պահին Euromedia24.com-ի թղթակիցը այս պահին դեպքի վայրում է, որտեղ Արթիկի ոստիկանությունը հսկողություն է սահմանել դեպքի վայրում և իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank









