Վանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվել
CULTUREՀնագետները Վանի Տուշպա թաղամասում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի բազալտե քարե արձան, որը կշռում է մոտ մեկ տոննա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Arkeonews-ը:
Ըստ հնագետների՝ գտածոն մոնումենտալ եռաչափ արձան է, ինչպիսին նախկինում երբեք չի հանդիպել։ Տպավորիչ չափերով և վարպետորեն քանդակված բազալտե արձանի մասին տեղեկությունները, գիտնականների խոսքով, պարզ կլինեն մանրամասն ուսումնասիրելուց հետո: Այն նման է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմայաձև մարմնով և դեմքի աննկատելի դիմագծերով կերպարի։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



