Մոլդովայի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Ռուսաստանի միջամտության մասին
INTERNATIONAL NEWSՄոլդովայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի զանգվածային միջամտության մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի է ունենում կիրակի օրը։ Այս մասին X (Twitter) սոցիալական ցանցում հայտարարել է ներկայիս նախագահ Մայա Սանդուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն, հայտնում է«Европейская правда»-ն։
Սեկրիերուն ասել է, որ Մոլդովայի իշխանությունները հետևում են «Ռուսաստանի զանգվածային միջամտությանը» ընտրական գործընթացին։ Ըստ նրա, խոսքը քվեարկության արդյունքները խեղաթյուրելու մեծ ներուժով ջանքերի մասին է։
Իշխանությունները, նշել է Սեկրիերուն, գտնվում են բարձր զգոնության վիճակում։
Նման միջամտության օրինակների թվում Սանդուի խորհրդականը նշել է ընտրողների կազմակերպված տեղափոխումը Մերձդնեստր, որն անօրինական է Մոլդովայի ընտրական օրենսգրքով: Ժամը 11:00-ի դրությամբ Մերձդնեստրում ընտրողների մասնակցությունն արդեն գերազանցել էր առաջին փուլի ընդհանուր թիվը։
Սեկրիերուն հրապարակել է մեքենաների հերթը, որն անցնում է Դնեստր գետի կամրջով Մերձդնեստրի Ռիբնիցա քաղաքից դեպի Դնեստրի աջ ափին գտնվող Ռեզինա քաղաք։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանում, ինչը հաստատված է ՄԻԵԴ-ի մի քանի որոշումներով։