Կամ ծիրան, կամ ինքնիշխանություն. ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայկական արտադրանքի որակի թեմային
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ նախկինում էլ են եղել, բայց հիմա մի շարք երկրներում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել սրան։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Երբ դու դադարում ես քո ինքնիշխանությունը ծիրանով վաճառել, սկսում են ուշադրություն դարձնել որակի թերությունների վրա, ինչը միանգամայն նորմալ է»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, որակի պահպանման անհրաժեշտությունը չի վերաբերում որևէ կոնկրետ շուկայի, քանի որ այժմ ԵՄ և ԵԱՏՄ չափանիշները բավականին նման են.
«Ուստի բիզնեսին ուղղված պետական աջակցության միջոցառումներն ուղղված են ոչ միայն արտադրողականության, այլ նաև որակի բարձրացմանը»,- հավելեց էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։
Օրինակ, նա նշեց, որ Հայաստանում կա առնվազն երկու ձեռնարկություն, որոնք պատրաստ են կաթը մթերել լիտրը 300 դրամով։
«Ուրիշ բան, որ նման կաթի մեջ բակտերիաների պարունակությունը 20-30 անգամ ավելի քիչ պետք է լինի, քան 150-160 դրամանոց կաթում։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք աջակցություն նոր սարքավորումներ ձեռք բերելու ժամանակ: Ընդ որում՝ թե՛ կթելու, թե՛ արտադրության շատ այլ հատվածների համար»,- ասաց Պապոյանը։
Այս առնչությամբ նա նշեց, որ պետական ծրագրի շրջանակներում վերջին երեք տարիներին Հայաստան է ներմուծվել ժամանակակից սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live