Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը
SOCIETY«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ՀՀ իշխանություններին ներկայացրել է 9-րդ առաջարկ-պահանջը, որտեղ ասվում է․
ԱՌԱՋԱՐԿ-ՊԱՀԱՆՋ 9
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
ՀՀ իշխանություններին ուղարկեցինք իններորդ առաջարկ - պահանջը։
Առաջարկը վերաբերում է անշարժ գույքի հարկի ( գույքահարկի ) բարձր դրույքների նվազմանը, քանի որ այն կարող է նպաստել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացմանը։
Առաջարկի ընդունման պարագայում ակնկալվում է կանխել մեր հայրենակիցների աղքատացման պրոցեսը,
որոշակիորեն փոխհատուցել մասնավորեցման փուլում, հանրային սեփականության վերաբաշխման ժամանակ տեղի ունեցած անարդարությունները, գործարկել և վերագործարկել արդյունաբերական գործարաններ, առաջարկի կատարումը հնարավորություն կտա ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ավելացնել ապագա հարկային եկամուտները։
Շարունակենք պահանջատեր լինել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



