Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների մասով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ–ի միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Հաագայի ժամանակով ժամը 15.00-ին որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած նախնական առարկությունների մասով։ Նույն օրը դատարանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացրած հակընդդեմ հայցի շրջանակում որոշում կկայացնի Հայաստանի առարկությունների վերաբերյալ»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live